50 տարեկանից բարձր անձինք և բարձր ռիսկի մասնագիտությունների մարդիկ կարող են պատվաստվել պատվաստանյութի երրորդ դեղաչափով: Այս մասին իմունականխարգելման խորհրդի ավարտից հետո հայտարարեց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
«Խորհուրդը հավանություն է տվել երկրորդ պատվաստումից վեց ամիս անց 50 տարեկանից բարձր անձանց ուժեղացուցիչ դեղաչափերի օգտագործմանը: Նաև ցանկացած տարիքի այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություն, ինչպես նաև բարձր ռիսկի մասնագիտություններով, ինչպիսիք են բժշկական անձնակազմը, փակ հաստատություններում աշխատող անձինք և այլն», – ասել է Թամար Գաբունիան:
Մինչ այժմ Վրաստանում պատվաստումների ծրագիրը հիմնված էր ընդամենը երկու պատվաստման վրա:tv9news.ge