Այս տարի Նինոծմինդայի գյուղերում անցկացվելու է արդյոք գիշերային լուսավորություն թե ոչ

Այս տարի Նինոծմինդայի գյուղերում անցկացվելու է արդյոք գիշերային լուսավորություն թե ոչ

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ մեկ ամիս առաջ Հեշտիա գյուղի «Վետնամ» կոչվող թաղամասում գիշերային լուսավորություն պետք է անցկացվի:

Լինելով հետեւողական այդ հարցին մենք փորձեցինք պարզել թե, որ փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները:

Այդ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան: Ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գիշերային լուսավորության անցկացումը նախատեսված է ոչ միայն Հեշտիայի համար, այլ Նինոծմինդայի բոլոր գյուղերի: Լուսավորության համար նախատեսված էր 100 000 լարի գումար: Բանն այն է, որ գյուղերում լամպերը նախատեսելուց հետո ծրագիրը կազմվեց եւ գումարը ավելի մեծ եղավ քան նախատեսված էր, 250 000 լարի: Հիմա կարող ենք 100 000 լարի գումարի չափով աշխատանքները իրականացնել, սակայն որոշ գյուղերում կիսատ կմնա: Սպասում ենք ընտրություններից հետո սկսեն աշխատանքը եւ այդ հարցը քննարկվվի, որից հետո 100 000 լարիին կավելացնեն 150 000 լարի, որպեսզի աշխատանքները ինչպես որ պրոեկտով կազմված է այդպես էլ իրականացվի»:

«Եթե այս տարի հասցրեցինք ապա կանցկացվի գիշերային լուսավորություն մունիցիպալիտետի գյուղերում, իսկ եթե ոչ՝ ուրեմն հաջորդ տարի»,- նշեց Գալոյանը: