2020 թվականի հոկտեմբերի 15 -ին մեկնարկել էին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Վրաստանի Տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ-տենդեր Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման համար:
Մրցույթի ամբողջական գումարը կազմում էր 3,093, 938 լարի: Մրցույթը շահել էր “ამხანაგობა არპი ჯგუფი” ընկերությունը 2, 780, 000 լարիի դիմաց:
Նախկինում NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ դպրոցի զննության ժամանակ պատուհանների տակի պատերին ճաքեր են նկատվել թե՛ դպրոցի ներսում, թե՛ դրսում, իսկ տեղ-տեղ էլ` հատկապես դպրոցի նորակառույց հատվածում, ծեփը թափվում է։
2022 թվականի օգոստոսի 29 -ից Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նորից իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Այսօր՝ հոկտեմբերի 6 -ին, NOR -ի լրագրողը փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում դպրոցի վերանորոգման աշխատանքները եւ երբ են ավարտվելու:
Դպրոցի տնօրեն՝ Դիանա Թումասյանը նշեց, որ ինքը պատասխանատու է միայն դասապրոցեսի համար, այլ ոչ թե կատարվող շինաշխատանքների: Աշխատանքները իրականացնող ընկերության աշխատակիցները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ դպրոցի վերանորոգումը ընթացքի մեջ է, հիմա տարվում են սվաղապատման աշխատանքները: Ընդհանուր աշխատանքները կավարտեն մոտ 1 շաբաթից:
Ավելացնենք, որ աշղեկի տեղում չլինելու պատճառով ավելի մանրամասն տեղեկություն ստանալ չստացվեց:
Թեմատիկ՝