Եթե սպորտդահլիճը կառուցվեր ապա երիտասարդները զբաղմունք կունենային. բնակիչ

Եթե սպորտդահլիճը կառուցվեր ապա երիտասարդները  զբաղմունք կունենային. բնակիչ

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի երիտասարդները հատկապես ձմռանը չունեն վայր որտեղ կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել:

Երիտասարդներից Լյովա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անցած տարի ավարտին է հասցվել Թորիայի մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, սակայն ձմռան պայմաններում խաղադաշտում սպորտով զբաղվել հնարավոր չէ: Այդ պատճառով գյուղի երիտասարդները հավաքվում են գյուղի կենտրոնում և թղթախաղ են խաղում: Մեկ – մեկ օգտվում ենք դպրոցի սպորտդահլիճից վոլեյբոլ ենք խաղում բայց թե դահլիճը պատկանում է դպրոցին եւ ոչ միշտ է հնարավոր այնտեղ զբաղվել: Ունենք սպորտդահլիճ գյուղի համար սակայն միայն հիմքն է դրված, եթե հնարավոր է թող դա կառուցեն»:

Նշենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայում 2020 թվականին հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը, սակայն աշխատանքները մնացել են կիսատ: Նախկինում NOR ռադիոկայանը մի քանի անգամ լուսաբանել էր, որ 2021 թվականին նախատեսվում էր շարունակել դահլիճի կառուցման աշխատանքները: Սակայն Նինոծմինդայի քաղաքապետարանից ստացած տեղեկության համաձայն, Թորիա եւ Ղաուրմա գյուղերի դահլիճների աշխատանքները շարունակելու տենդեր մրցույթը պետք է միասին հայտարարվեր, բայց եղանակային պայմանները թույլ չեն տվել այդ պատճառով էլ աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի, այսինքն 2022 թվականին»:

Կիրականացվեն այս տարի աշխատանքներ թե ոչ , NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:

Ավելացնենք նաեւ, որ անցած տարի ավարտին է հասցվել Թորիյաի մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Եթե սպորտդահլիճը կառուցվեր ապա երիտասարդները զբաղմունք կունենային. բնակիչ

Կարդացեք նաեւ՝