Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի սպորտդահլիճի կառուցման համար գյուղական ծրագրով հատկացված է 12 000 լարի գումար: Ինչպես նաեւ 10 000 լարի գումար ավելացվել է քաղաքապետարանի կողմից:
Շինաշխատանքները ուղիղ պայմանագրի միջոցով իրականացնում է Ստեփան Ամիրխանյանը:
Ստեփան Ամիրխանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Արդեն երկու օր է աշխատանքները սկսել ենք: 24մ երկարությամբ եւ 12մ լայնությամբ կլինի սպորտդահլիճը, իսկ 6մ երկարությամբ եւ 12մ լայնությամբ էլ լինելու է դիմացի հանդերձարանը: Լցվելու է հիմքը եւ հիմքից մինչեւ հիմնական պատի սկզբնական շարքերը, ինչ աշխատանք որ նախատսված է ծրագրով տարվելու է: Աշխատանքների իրականացման համար ընդհանուր գումարը կազմում է 24 000 լարի: Երկու ամիս ժամկետ ունենք, բայց աշխատնքները ավելի շուտ կավարտենք»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.