Քութայիսիի «Բոմոնդ» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 24-ամյա կինը կեսարյան հատումից հետո մահացել է:
Ինչպես «Ինտերպրես»-ին հայտնել է կլինիկայի կորոնավիրուսային բաժանմունքի մենեջեր Մամիա Կիպիանին, օգոստոսի 20-ին հիվանդը Բաթումիից ծանր վիճակում ընդունվել է հիվանդանոց:
Կինը հղիության 36-րդ շաբաթում էր, կեսարյան հատման է ենթարկվել, որից հետո նրան ընդունել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Չորս օր անց հիվանդը մահացել է:
Կլինիկայում բացատրում են, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նրա թոքերի 70%-ը ախտարված է եղել:
Բժշկի խոսքով, հիվանդը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչ վերաբերում է նորածին երեխային, ապա նրա վիճակը բավարար է: